Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

«Սոլլիս» կահույքի սրահը ողջունում է Ձեզ www.sollis.am կայքում և առաջարկում է նախքան գնումներ կատարելը ծանոթանալ պայմաններին։

www.sollis.am կայքը հանդիսանում է օնլայն կահույքի սրահ, որտեղ կարող եք գնումներ կատարել՝ հիմնվելով «Սոլլիս» ՍՊԸ-ի սահմանած դրույթների և պայմանների վրա։

1. Ընդհանուր դրույթներ

Գնորդ՝  ֆիզիկական (չափահաս) կամ իրավաբանական ցանկացած անձ

Վաճառող՝ «Սոլլիս» ՍՊԸ:

օֆերտան ընդունած ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից www.sollis.am կայքում վաճառվող/առաջարկվող ցանկացած ապրանք և/կամ ապրանքներ:

Առաքիչ՝ «Սոլլիս» ՍՊԸ կողմից լիազորված անձ, որն իրականացնում է պատվիրված ապրանքի առաքումը գնորդին վերջինիս կողմից նշված վայրում:

Պատվեր՝ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից www.sollis.am կայքում վաճառքի համար ներկայացված ցանկացած ապրանքի գնման դեպքում այն գնորդին հասցնելու/առաքելու պահանջ:

Կայքում «Սոլլիս» ՍՊԸ (այսուհետ նաև Վաճառող) ներկայացնում  է իր կողմից վաճառվող ապրանքատեսակները, ինչը հանդիսանում է հրապարակային օֆերտա՝ ուղղված բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր սույն օֆերտայում սահմանված պայմաններով  վաճառողի հետ ապրանքի  գնման/վաճառքի  պայմանագրի կնքման իրավունք ունեն։ Գնորդի կողմից սույն օֆերտայի համաձայնության  հիման վրա կնքվող պայմանագիրը հանդիսանում է միացման պայմանագիր, որին գնորդը միանում է առանց որևիցե բացառությունների և/կամ առարկությունների:

Գնորդի կողմից ինչպես ինքնուրույն ապրանքի գնման պատվերի ձևակերպումը հանդիսանում է սույն պայմանագրի պայմանների ընդունման անհերքելի փաստ: Ապրանքի գնման պատվերը հաստատած գնորդը համարվում է սույն Պայմանագրի դրույթներով վաճառողի հետ փոխհարաբերության մեջ մտած անձ:

«Սոլլիս»ՍՊԸ չի կարող ստուգել գնորդի կողմից տրամադրված տվյալների, տեղեկատվության  ճշտությունը, ուստի սույն դրութների և պայմանների խախտման, գնորդի կողմից տրված սխալ տվյալների, հավաստիացումների և տեղեկատվությանիսկության վերաբերյալ ամբողջ պատասխանատվությունը կրում է գնորդը:

 

2. Պայմանագրի առարկան

Վաճառողը իրավունք ունի ցանկացած ժամանակ առանց ծանուցման փոփոխության ենթարկել առաջարկվող ապրանքների գինը:

Ապրանքի գինը սահմանվում է վաճառողի կողմից ՀՀ դրամով։

Գնորդի կողմից ապրանքի արժեքը վճարվում է միանվագ՝ կանխիկ կամ անկանխիկ պայմաններով, ըստ գնորդի ցանկության։

Գնորդի կողմից կանխիկ վճարումը կարող է կատարվել սրահում կամ առաքման ժամանակ։

 

3.Առաքում

Առաքումները սովորաբար կատարվում են 2 օրվա ընթացքում կամ կողմերի միջև նախապես սահմանված ժամկետում։ Ամեն դեպքում մատակարարման վերջնական ժամկետների շուրջ համաձայնության են գալիս առաքիչն ու գնորդը, հատկապես մարզեր առաքումների ժամանակ։ Առաքման վայրի ճշտության համար պատասխանատվություն է կրում միայն գնորդը։

Վաճառողը առաքման համար սահմանված ժամկետների մասով, մասնավորապես՝ ապրանքը սահմանված ժամկետում չմատակարարելու համար պատասխանատվություն չի կրում, եթե դրանք ծագել են գնորդի մեղքով, այսինքն՝ սխալ նշված մատակարարման հասցե, նշված հասցեում չգտնվելու, չբնակվելու դեպքում, ինչպես նաև վաճառողի կամքից անկախ հանգամանքներով, օրինակ՝ բնական աղետի, դժբախտ պատահարի կամ այլ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած անհնարինության դեպքում:

Պատվիրված ապրանքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքը ծագում է ապրանքի համար սահմանված արժեքը փաստացի վճարելուց և ընդունման-հանձնման ակտը ստորագրելու  պահից: Վաճառողի կողմից ապրանքը գնորդին հանձնելու պահից սկսած գնորդին է անցնում ապրանքի ոչնչացման կամ վնասման ռիսկը:

Ապրանքը ստանալու պահից գնորդը պարտավոր է առաքիչի ներկայությամբ բացել փաթեթավորված ապրանքը և  ստուգել ապրանքի ամբողջականությունը, համոզվելու համար, որ ապրանքը համապատասխանում է պատվիրված տեսականուն: Այնուհետև ընդունման-հանձնման ակտը ստորագրելով գնորդը անվերապահորեն համաձայնվում է և ընդունում, որ առաքված ապրանքը հանդիսանում է  իր կողմից պատվիրված նմուշին, այն համապատասխանում է  տեսականուն, քանակին, ամբողջական է, անվնաս է, նոր է  և համապատասխանում է www.sollis.am կայքում նշված նկարագրին:

 

4. Կողմերի իրավունքները և պարտականությունները

Վաճառողը պարտավորվում է

Պայմանագիրը կնքելու պահից կատարել gնորդի հանդեպ իր ստանձնած պարտավորությունները՝ սույն պայմանագրին և ՀՀ գործող օրենսդրությանը համաձայն:

Պատվիրված Ապրանքի առաքման ժամկետների փոփոխության դեպքում հնարավորինս շուտ այդ մասին տեղեկացնել գնորդին պատվերի առաքման պայմանների ամբողջական կամ մասնակի փոփոխության մասին՝ փոփոխված պայմանների մասով վերջինիս համաձայնությունը ձեռք բերելու համար: Վաճառողը կապ է հաստատում գնորդի հետ հեռախոսակապի միջոցով:

Վաճառողի իրավունք ունի

Փոփոխել  սույն պայմանագրի դրույթները, հանձինս ապրանքի գինը, վճարման տեսակները, առաքման ժամկետները և պայմանները։ Բոլոր փոփոխությունները ուժի մեջ են մտնում դրանք կայքում հրապարակելու պահից սկսած և դրանք (փոփոխությունները) հրապարակելու փաստը ապացույց է հանդիսանում, որ Գնորդը տեղեկացված է իրականացված փոփոխությունների մասին: 

Չընդունել ապրանքի որակի հետ կապված բողոքները, եթե չի պահպանվել ապրանքի տեսքը և պահպանման պայմանները, կամ եթե ապրանքի թերությունը առաջացել է գնորդի անփութության պատճառով։

Ետ պահանջել առաքված ապրանքը, եթե գնորդը չի վճարել սահմանած գինը, կամ վճարել է մասնակի։

 

Գնորդը պարտավոր է

 Մինչ պայմանագրի կնքումը, մանրամասն ծանոթանալ սույն պայմանագրի բովանդակությանը և դրանով սահմանված պայմաններին, ինչպես նաև www.sollis.am կայքում վաճառվող ապրանքների համար սահմանված գներին:

Գնորդը պարտավոր է ներկայացնել հստակ և ճիշտ հասցե առաքման համար:

Վճարել պատվիրված ապրանքի համար www.sollis.am կայքում նշված գինը՝  սույն պայմանագրի պայմաններին համաձայն:

Պատվիրված ապրանքը ստանալու պահին ստորագրել ընդունման-հանձնման ակտը:

 

Ապրանքի կամ դրա համար վճարված գումարի վերադարձը

Կողմերի միջև Ապրանքի կամ Ապրանքի համար վճարված գումարի վերադարձի վերաբերյալ վեճի դեպքում Կողմերը ղեկավարվում են սույն Պայմանագրով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Սպառողների իրավունքների պաշտպանության» մասին Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Կառավարության «18 փետրվարի 2002 թվականի N 140» որոշումով, այլ նորմատիվ իրավական ակտերով, որոնք կարգավորում են Գնորդի և Վաճառողի միջև իրավահարաբերությունները:

Ամեն դեպքում Վաճառողը կարող է հրաժարվել հետ ընդունել, փոխանակել և չվերադարձնել վճարված գումարը և չընդունել վերադարձվող Ապրանքը, եթե պահպանված չեն Ապրանքի ապրանքային տեսքը, սպառողական հատկությունները կամ, եթե Ապրանքը ներկայացվել է վնասված վիճակում, ինչը հետևանք է արտաքին ներգործության: Միևնույն ժամանակ ապրանքը պետք է լինի նոր։

Գաղտնիություն և անձնական տվյալների պաշտպանւթյուն

www.sollis.am կայքում պատվերը ձևակերպելու ժամանակ գնորդը իր մասին տրամադրում է հետևյալ տեղեկատվությունը՝ անուն, ազգանուն, հեռախոսի համար, էլեկտրոնային հասցե, հաշվառման հասցե, փաստացի բնակության հասցե (եթե հաշվառման հասցեն տարբերվում է բնակության հասցեից), որտեղ պետք է մատակարարվի պատվիրված ապրանքը։

Վաճառողը օգտագործում է գնորդից ստացված տեղեկատվությունը՝ գնորդի հանդեպ ձեռք բերված իր պարտականությունները կարատելու համար:

Վաճառողը պարտավորվում է չհրապարակել գնորդից ստացված տվյալները բացառությամբ սույն պայմանագրով և օրենքով սահմանված դեպքերի: Վաճառողը կարող է նման տվյալները փոխանցել գործակալներին և երրորդ անձանց, ովքեր գործում են վաճառողի հետ պայմանագրի հիման վրա՝ գնորդի հանդեպ ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով, ինչի համար գնորդը սույնով  տալիս է իր անվերապահ համաձայնությունը:

Ընդունելով սույն առաջարկը՝ գնորդը տալիս է իր թույլտվությունը և համաձայնությունը առ այն, որ «Սոլլիս» ՍՊԸ մշակի իր անձնական տվյալները, այդ թվում նաև անունը, ազգանունը, հայրանունը, բոլոր տրամադրված հասցեները, հեռախոսահամարները, էլեկտրոնային հասցեները, իրականացնի անձնական տվյալների հավաքագրում, համակարգում, կուտակում, պահպանում, ճշգրտում (թարմացում, փոփոխում), օգտագործում, ոչնչացում, ինչպես նաև դրանք փոխանցել ենթագործակալներին՝ դրանց հետագայում վերամշակման համար, ներառյալ անձնական տվյալների հավաքագրում, համակարգում, կուտակում, պահպանում, ներառյալ անձնական տվյալների հավաքագրում, համակարգում, կուտակում, պահում ճշգրտում (թարմացում, փոփոխում), օգտագործում, ոչնչացում ծառայության որակը բարելավելուն ուղղված ուսումնասիրությունների իրականցման, մարկետինգային ծրագրերի իրագործման, վիճակագրական հարցումների, ինչպես նաև շուկայում իր ծառայությունների առաջ խախացման համար գնորդի հետ կապի տարբեր միջոցներով ուղղակի կապ հաստատելով, ներառյալ փոստային հղում, էլեկտրոնային փոստ, հեռախոսահամարներ, ֆաքսի կապ, ինտերնետ ցանց, սակայն և չսահմանափակվելով դրանցով, գնորդը տալիս է իր համաձայնությունը և թույլտվությունը առ այն, որ «Սոլլիս» ՍՊԸ և նրա ենթագործակալները մշակեն գնորդի՝ իր անձնական տվյալները ավտոմատացված տվյալների բազայի միջոցով, ինչպես նաև այլ համակարգչային միջոցներով, որոնք մշակվել են  «Սոլլիս» ՍՊԸ կողմից կամ վերջինիս հանձնարարության հիման վրա: