Երաշխիք

Հարգելի ՛ հաճախորդ, շնորհակալություն վստահության համար։ Մենք հուսով ենք, որ Դուք չեք ունենա ոչ մի խնդիր Sollis ապրանքատեսականու հետ կապված, սակայն եթե այնուհանդերձ ինչ-որ խնդիր է ծագել, վստահեցնում ենք Ձեզ, որ ամեն դեպքում արդյունքը կգոհացնի Ձեզ։

Յուրաքանչյուր ապրանք ունի երաշխիքային սպասարկման հնարավորություն սկսած 6 ամսից և ավելի

 

Ապրանք Ժամանակահատված
Գրասենյակային աթոռ 10 ամիս
Խոհանոցային  աթոռ 10 ամիս
Հյուրասենյակի աթոռներ 10 ամիս
Հյուրասենյակի սեղաններ 12 ամիս

 

 

Եթե ձեռք բերված կահույքը ունի գործարանային թերություն կամ անսարքություն, երաշխիքային սպասարկման հնարավորություն է տալիս․

1․ Թերությունների անհապաղ շտկում

2․ Մոդելի փոխանակում նորով

3․ Գնի իջեցում

4․ Կահույքի վերադարձ

 

Երաշխիքը ուժը կորցնում է այն դեպքում, երբ

1․ լրանում է երաշխիքային կտրոնի ժամկետը

2․փոփոխված է երաշխիքի կտրոնը

3․կահույքը վնասվել է ինքնուրույն սխալ տեղափոխման, հավաքման և տեղադրման ժամանակ

4․խախտվել են օգտագործման կանոնները

 

Եթե նույնիսկ Ձեր կահույքը վնասվել է ոչ մեր մեղքով, ապա մենք կարող ենք աջակցել Ձեզ այն վերանորոգման և թերությունների շտկման հարցում։